Ի՞նչ հարց է ուղղել հայ օգտատերը Մարկ Ցուկերբերգին Հայոց ցեղասպանության մասին


12:15 , 6 նոյեմբեր, 2014

Mypage.am-ը գրում է․

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է պատասխանել օգտատերերի հարցերին առցանց ասուլիսի ընթացքում, որը կտևի մեկ ժամ։ Հայազգի օգտատերերից մեկը նույնպես հարց է ուղղել Facebook-ի հիմնադրին 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: Մասնավորապես նա գրել է՝ 

«Հարգելի Մարկ, հավանաբար տեղյակ եք, որ 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ վստահ են, որ անկախ ազգությունից յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի և դատապարտի 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կատարած բոլոր ոճիրները: Արդյո՞ք Facebook-ը պատրաստվում է որևէ բան անել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման համար»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ