Խոշոր հարկատուների կողմից 24,4 մլրդ դրամից ավել հարկային վճարումներ են արվել


12:10 , 6 նոյեմբեր, 2014

Խոշոր հարկատուների ցուցակում տեղաշարժեր են նկատվում: Նախորդ տարվա համեմատ 2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե 24,4 մլրդ դրամից ավելի հարկային վճարումներ են արվել, որտեղ վճարված հարկերի ընդհանուր՝ հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրված գումարը կազմել է 504,2 միլիարդ դրամ:

Հարկերի վճարման աճը դեռ չի վկայում տվյալ ճյուղի տնտեսական աշխուժության մասին: Հարկերի վճարման աճը կարող է պայմանավորված լինել նաև տարբեր ընկերությունների նկատմամբ անհավասար վերաբերմունքով, հարկային դրույքաչափերի և սակագների փոփոխություններով, ինչպես նաև վարչարարական միջոցառումների խստացմամբ: