11:48 , 6 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Այսօր՝ կառավարության նիստից առաջ, հանրահայտ ՀՀԿ տատիկը, ցուցանակը վզից կախած, հերթական ակցիան էր իրականացնում: Slaq.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ ՀՀԿ տատիկը սկսեց խսել Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի մասին, նրան թիկունքից մոտեցան երկու քաղաքացի և թղթադրամներ պարզած կանգնեցին: ՀՀԿ տատիկը, երբ նկատեց իր գլխավերևում պահված 5000 և 1000-դրամանոց թղթադրամները, կտրուկ շրջվեց, ձեռնափայտով հարվածեց գրեթե իր տարիքի մի կնոջ, որից հետո ընդհարում տեղի ունեցավ ՀՀԿ տատիկի և կնոջ հետ, իսկ այդ ամենի արդյունքում ՀՀԿ տատիկը տապալվեց գետնին: Ոստիկանները շտապեցին օգնել նրան, ոտքի կանգնեցրեցին, ցուցանակն ու շարֆը կոկիկ տեսքի բերեցին:





