Հասմիկ Ղարիբյանին Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին


10:18 , 6 նոյեմբեր, 2014

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին: 

Նոյեմբերի 12-ին Հայաստան կգան նրա հարազատները: Հայաստանում եւս անց է կացվելու սիրված դերասանուհու հոգեհանգստյան արարողությունը: Առաջիկա օրերին պարզ կլինի հոգեհանգստի ստույգ օրը, վայրը եւ ժամը: Դերասանուհուն կհուղարկավորեն հոր՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի կողքին Շահումյանում: