Ալասանիայի հայտին սպասելով


03:18 , 6 նոյեմբեր, 2014

 Վրաստանում քաղաքական լուրջ ճգնաժամ է. խոսքը կադրային շարքային փոփոխոխությունների մասին չէ: Հրաժարական են տալիս նախարարներ, փոխնախարարներ՝ Իրակլի Ալասանիայի թիմի անդամները: Նրանք չեն խոսում շարքային տարաձայնությունների, ինչ-որ մարտավարական հակասությունների մասին, այլ արձանագրում են, որ Վրաստանը շեղվում է ժողովրդավարությունից, եվրոպական ուղուց: Դժվար է այսօր կանխատեսել՝ ինչ կլինի Վրատանում: Մի բան հաստատ է. Իրակլի Ալասանիան, որին ճանաչում եմ ոչ միայն հեռակա, քաղաքական դաշտից չի հեռանա ու գուցե նոր իշխանություն ձևավորելու հայտ ներկայացնի: