Էշ- էշ, սրա-նրա քարկտիկի դերը տանելով՝ հաճախ մոռանում եք նրանց, ովքեր իրոք սրտացավ են եղել ձեր հանդեպ


02:58 , 6 նոյեմբեր, 2014

 Գաղտնիք չէ, որ համացանցը, ժամանակակից հեռախոսները և տարբեր տրամաչափի համակարգիչներն իրենց ֆունդամենտալ վնասը կարողացան հասցնել ընտանեկան և առհասարակ մարդկային հարաբերություններին: Չեմ ուզում մանրամասնել ասածս, որովհետև վստահ եմ, որ յուրաքանչյուրդ դա զգացել է սեփական մաշկի վրա։ Կկենտրոնանամ միայն մի առանձնահատուկ դրվագի վրա: Տղերք, չէ ավելի ճիշտ օգտատերեր, երբ տեղեկանում եք, որ ձեր ընկերներից մեկը անլուծելի խնդիր ունի, ձեզ կարողանում եք պահել անտարբեր ինֆանտիլի կարգավիճակում, բայց դա ձեզ չի խանգարում անողոքաբար քննադատել ձեր գաղափարական հակառակորդներին, չէ սա շատ եղավ, ձեր չէ, ձեր կումիռի գաղափարական հակառակորդներին, քանի որ մեծ հաշվով դուք ով եք, որ մի հատ էլ գաղափարական հակառակորդ ունենաք։ Այ էդպես էշ-էշ, սրա-նրա քարկտիկի դերը տանելով՝ հաճախ մոռանում եք նրանց, ովքեր իրոք սրտացավ են եղել ձեր հանդեպ: