00:09 , 6 նոյեմբեր, 2014
Operativ.am-ը գրում է․
Ֆրանսիան սպառազինությամբ կապահովի Լիբանանի բանակին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Գրում է РИА Новости-ն:
Ենթադրվում է, որ սպառազինության մատակարարումը կիրականացվի երեք տարվա ընթացքում, իսկ ֆրանսիացի մասնագետները վերապատրաստման գործում կաջակցեն զինծառայողներին 10 տարի շարունակ:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Լիբանանին կտրամադրվի ռազմական ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հակատանկային հրթիռներ և ծանր հրետանի: