Աֆրիկայում Էբոլայի համաճարակը հնարավոր կլինի չեզոքացնել 6-9-ը ամիսների ընթացքում. ԱՀԿ


22:40 , 5 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Համաշխարհային առողջապահության կազմակերպության կարծիքով` Աֆրիկայում բռնկված Էբոլայի համաճարակը հնարավոր կլինի չեզոքացնել 6-9-ը ամիսների ընթացքում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ԱՀԿ Եվրոպական շրջանային բյուրոյի տնօրեն Սյուզաննա Յակաբին:

«Կան որոշ դրական նշաններ։ Մինչ այժմ ընդունված բուժման միջոցները, օրինակ, Լիբերիայում, որոշակի նվազեցում են արձանագրել, սակայն դա պետք է զգուշությամբ ընդունել։ Մեր ղեկավարը, ով վերջին 48 ժամն անց է կացրել համաճարակի էպիկենտրոնում, շարունակում է կարծել, որ այն կարելի է հաղթահարել 6-9-ը ամիսների ընթացքում, և դա շատ լավ լուր է»,- ասել է Յակաբը։