LG-ն ներկայացրել է սմարթֆոնների աշխարհի իր գլուխգործոցը


20:49 , 5 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Մեծ էկրաններ ունեցող ժամանակակից սմարթֆոնների ամենամեծ թերություններից մեկը կարել է համարել ձեռքում պահելու անհարմարությունը: Կորեական LG ընկերությունը, ինչպես երևում է, ինչ-որ չափով լուծել է այս հարցը: Կորեական հսկայի նոր սմարթֆոնները, որոնք ունեն 5,3 դույմ FullHD էկրան, զինված են աշխարի ամենանեղ շրջանակով: Դրա լայնությունը հասնում է ընդամենը 0,7 միլիմետրի:

Այս արդյունքին կորեացիները կարողացել են հասնել Neo Edge անունը կրող տեխնոլոգիայի շնորհիվ: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ իրենց նոր սմարթֆոնի էկրանի լուսավորությունը թույլ է տալիս դրանով հեշտությամբ աշխատել նաև  վառ լուսավորության պայմաններում: