Դեղերի ընդունումն արդյունավետ է օրվա որոշակի ժամերին


19:00 , 5 նոյեմբեր, 2014

Doctors.am-ը գրում է․
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների մի խումբ բացատրել է, թե ինչու՞ է ճիշտ տարբեր դեղեր օրվա որոշակի ժամին խմելը: Նրանք պարզել են, որ օրգանիզմն ունի  մաքսիմալ ակտիվության ժամեր, որոնք պետք է հաշվի առնել դեղեր նշանակելիս: 
Հետազոտողները հետևել են կենդանիների ներքին օրգանների աշխատանքին օրվա ընթացքում: Յուրաքանչյուր երկու ժամը մեկ վերլուծել են ԴՆԹ-ի և երիկամների,մակերիկամների, թոքերի, ուղեղի ցողունի,ուղեղիկի, հիպոթալամուսի, ճարպաբջջանքի,սրտի և այլ օրգանների բջիջների աշխատանքը: Նկատեցին, որ բջիջները մաքսիմալ ակտիվություն դիտվում է արևածագից և մայրամուտից առաջ:
Այսպես, սպիտակուցների սինթեզին մասնակցող գեների 43%ը օրվա տարբեր ժամերին տարբեր ակտիվություն էր ցուցաբերում:Սակայն տարբեր օրգաններում գեների ակտիվության սխեմաները տարբեր են, հետևաբար, բջիջների ակտիվության պիկերը միշտ չէ, որ համընկնում են:
Գիտնականները հույս ունեն ստացված տեղեկատվությունն օգտագործել տարբեր հիվանդությունների բուժման սխեմաներ մշակելիս: Սրտանոթային հիվանդությունների մի մասը սերտորեն կապված է խոլեստերինի հետ: Քանի որ լյարդում խոլեստերինի  սինթեզի պիկը գիշերն է, հետևաբար հակախոլեստերինային դեղերը ավելի ճիշտ է ընդունել գիշերը: Գիտնականները վաղուց էին նկատել այս օրինաչափությունը սակայն միայն այժմ պարզ դարձավ, թե ինչո՞վ է այն պայմամավորված:
 
Գիտնականներից մեկի խոսքերով՝ սա իրական հնարավորություն է առանց հավելյալ ծախսերի  կատարելագործելու արդեն իսկ հայտնի պրեպարատներով բուժումը: