Հայտնի է բժշկական հեռուստահաղորդումների լավագույն քառյակը


17:57 , 5 նոյեմբեր, 2014

Համաձայն համացանցային մոնիտորինգի տվյալների՝ Ձեզ ենք ներկայացնում հայկական մեդիա ոլորտի առավել ճանաչված բժշկական հաղորդումների լավագույն քառյակը: Փորձեցինք կատարել համացանցային մոնիտորինգ և տեսնել, թե որ բժշկական հաղորդումն է առավել դիտվել համացանցում: Առաջին հորիզոնականը բացում է 21TV հեռուստաընկերության կողմից հեռարձակվող «BioՌիթմ» բժշկական հաղորդումը: Երկրորդ հորիզոնականում է ArmNews հեռուստաընկերության կողմից հեռարձակվող «Բուժակ» հաղորդումը: Երրորդ հորիզոնականում է Շանթ հեռուստաընկերության կողմից հեռարձակվող «Մի վնասիր»  հաղորդումը: Չորրորդ հորիզոնականում է ATV հեռուստաընկերության կողմից հեռարձակվող «Առողջություն» հաղորդումը: Հետաքրքրական է այն փաստը, որ մարդիկ նախապատվությունը տալիս են ոչ թե հեռուստաընկերության վարկանիշին և թանկարժեք տաղավարներին, այլ հաղորդմանը: Չէ՞ որ որքան էլ զարմանալի է, սակայն տվյալ ցանկը գլխավորող 21TV հեռուստաընկերության կողմից հեռարձակվող «BioՌիթմ» հաղորդումը շատ կարճ ժամանակահատված է, ինչ եթերում է, սակայն արդեն իսկ հասցրել է սիրվել հաեռուստադիտողի կողմից և գրանցել համացանցային ամենաբարձր վարկանիշը: Կարծում ենք արդյունքը նաև պայմանավորված է ինչպես հաղորդման ընթացքում քննարկվող արդի թեմաներով, այնպես էլ բարձր հեղինակություն ունեցող բժիշկների հյուրընկալությամբ: Նշենք, որ «BioՌիթմ» հաղորդումը եթեր է հեռարձակվում 21TV հեռուստաընկեությամբ` սույն թվականի ապրիլ ամսից, որի հաղորդավարն է Արման Խարազյանը: Տվյալները ներկայացված են սույն թվականի նոյեմբեր ամսվա 1-4 –ն ընկած ժամանակահատվածի համար:

1.«BioՌիթմ»

 

2.«Բուժակ»


 3.«Մի վնասիր»  


4.«Առողջություն»