Սաղարթախիտ անտառում թաքնված հեքիաթային անկյուն (PHOTO)


17:47 , 5 նոյեմբեր, 2014

Ավստրալիայի փոքրիկ գյուղերից մեկի մոտակա անտառում՝ Մերիսվիլլում, տաղանդավոր քանդակագործ-նկարիչ Բրունո Տորֆի ջանքերով ստեղծվել է մի զարմանալի ու հեքիաթային աշխարհ։ Այստեղ «բնակվում են» քարե ու փայտե քաղաքացիներ։ Դրանք այնքան հմտորեն են կերտված, որ երբեմն դժվար է լինում տարբերել կենդանի արարածներից։