Կազմակերպվել է թվով 67 գյուղատնտեսական տոնավաճառ


17:26 , 5 նոյեմբեր, 2014

Կազմակերպվել է թվով 67 գյուղատնտեսական տոնավաճառPanorama.am-ը գրում է․

Կասյան փողոցի վերին հատվածում 2014 թվականի հունիսի 8-ից մինչև նոյեմբերի 5-ը կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց գրանցվել են շուրջ 5520 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 45-50 տոննա գյուղմթերք:Այս մասին հայտնում է ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) այս տարվա հուլիսի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը կազմակերպվել է թվով 27 տոնավաճառ, որոնց գրանցվել են շուրջ 3537 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ