16:47 , 5 նոյեմբեր, 20142 օր է՝ հայկական մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է թուրքական լրատվամիջոցի տարածած «հարցազրույցը», որտեղ հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրն իբրև թե ասել է, որ իր «մայրը թուրք է»: Քննարկումներն այնքան ծավալվեցին, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն ճշտեց այդ ինֆորմացիան և իր պաշտոնական էջում հերքեց դրա ճշմարտացի լինելը:
Ինչպես նաև այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։