16:54 , 5 նոյեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Վայոց ձորի մարզպետի նշանակման հարցը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ», – նշված է որոշման մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ