16:26 , 5 նոյեմբեր, 2014
Գայլերի ոհմակ. առջևից գնում են 3 ամենաթույլերը և հիվանդները։ Եթե հանկարծ որոգայթ լինի, առաջինը կմեռնեն նրանք։ Բացի դրանից՝ նրանք պետք է ձյունը տրորեն և ուղի բացեն մնացածի համար։
Նրանց հետևից գնում են 5 փորձառու գայլերը՝ ավանգարդում գործող արագ արձագանքման ջոկատը։ Մեջտեղով քայլում են 11 էգ գայլերը։
Նրանց հետևից ևս 5 փորձառու գայլեր՝ վերջապահ զորք։
Իսկ բոլորից հետ ընկած քայլում է ինքը՝ առաջնորդը։ Նա պետք է տեսնի ոհմակն ամբողջությամբ, ղեկավարի, կարգավորի, համակարգի և հրամաններ տա։