16:30 , 5 նոյեմբեր, 2014
168.am-ը գրում է.
Կյանքից հեռացավ պետական, քաղաքական, հասարակական մի գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մի մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման ու զարգացման գործում, վառ անհատականություն, որի կորուստն անփոխարինելի է: Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի դերը պետության մի շարք ոլորտներում: 1975-1990 թթ., վարելով պետական և կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում, եղել է կառավարության նախագահի առաջին տեղակալ: Այնուհետև 1990 թ.` Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածներից մեկում, Վլադիմիր Մովսիսյանը միաձայն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Նույն տարին ղեկավարել է ՀՀ պաշտպանության արտակարգ հանձնաժողովը պատերազմի առաջին գծից: 1991-96 թթ. ղեկավարել է նաև ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը: Որտեղ էլ, որ եղել է, ջանք չի խնայել իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար: Մեծ է նրա ավանդը նաև 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, անօթևաններին և տուժածներին աջակցելու գործում: Վերջին տարիներին նա անուրանալի ավանդ ունեցավ համազգային արժեք հանդիսացող և ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի վերականգնման ու պահպանման գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ