15:48 , 5 նոյեմբեր, 2014Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նարա Դիլանյանը, ով հեռուստադիտողին հայտնի է նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» սերիալից և «Yere 1» հումորային նախագծից, Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ այսօր մի շարք առաջարկներ ունի նախագծերից ու ֆիլմից, սակայն կողմնորոշվել դեռ չի կարողանում. «Առաջարկներ հիմա շատ ունեմ, դրանցից մեկն էլ գեղարվեստական ֆիլմին է վերաբերում: Շատ փակագծեր չեմ ուզում բացել, քանի որ դեռևս մտածում եմ, որոշում չեմ կայացրել: Երբ ամեն ինչ հստակ լինի, անպայման կտեղեկացնեմ»:
Ի դեպ, դերասանուհին օրեր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ հրավիրված էր մասնակցելու Կրեմլի դահլիճում կայանալիք TASHI SHOW-ին՝ հաղորդավարի կարգավիճակով: Տպավորված է գործընկերների, երկրպագուների հետ հանդիպումից. «Միջոցառումը վարում էինք զույգերով՝ Արմեն Պետրոսյանն ու Մերի Մակարյանը, Ավո Խալաթյանն ու Քրիստինա Հարությունյանը: Սակայն ընդհանուր վարումը բեմականացման տեսքով վստահված էր ինձ և վաստակավոր դերասան Աշոտ Ղազարյանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ