14:42 , 5 նոյեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է.
«Եռյակ»-ը փոքր խորհրդարանական համագործակցություն է, որը դեռ կշարունակվի, բայց ոչ ավելին: Այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» ուժերի համագործակցությանը, այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այն հարցին, թե արդյոք երեք ուժերին կհաջողվի գնալ արտահերթ ընտրությունների, պատգամավորը նշեց, թե հասարակությանը պետք է հաջողվի գնալ արտահերթ ընտրությունների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ