12:13 , 5 նոյեմբեր, 2014Արդեն մեկ շաբաթ հայոց ֆեյսբուքով արմագեդոնային տրամադրություններ են տարածվում. մի տեսահոլովակ է շրջում ցանցով «xndruum em erexeq nayeq ,,,u vonc karanq menk aroxj linenq :((((» հուզիչ վերնագրով, որտեղ էլեկտրալիզ սարքի օգնությամբ ապացուցվում է, որ «կռանթի ջուրը» բոբո յա, իսկ ֆիլտրված ջուրը պուպուշ ա:
Շատ հին, ռուսերեն ասած «разводка» ա, որի հիմնական նպատակը կամ ջրի ֆիլտրերը արագ վաճառելն է կամ ջրի ապարատների վաճառքն է: Վատագույն դեպքում էլեկտրալիզի սարքի վաճառքն է:
Այժմ տեղադրում եմ մի տեսանյութ, որտեղ բացահայտվում է այդ «վայ մամա ջան, էս ինչ ջուր ենք խմում»-ի նման տեսահոլովակների գաղտնիքը:
Հույս եմ հայտնում, որ մեր հայկական ռոլիկի հեղինակը ուղղակի շփոթմունքի մեջ է ընկել և կանխամտածված չի աշխատում ազգի բյուջեից հիմա էլ գումար պոկելու, ամբաղ-զամբաղ ֆիլտրներ գնելու համար:
Հ.Գ. Կռանթի ջուր չի, կռանի ջուր ա ![]()