11:12 , 5 նոյեմբեր, 2014
Հյուսիսային Իրաքից զենք է առաքվում Թուրքիայի քրդերին: Դեռևս 2013 թ. կնքված թուրք-քրդական զինադադարից ու Թուրքիայի տարածքից ՔԲԿ զինյալների դուրսբերման գործընթացից հետո վերջին շրջանում ՔԲԿ-ի ակտիվացման, ՔԲԿ-ի զինման միտումներ ու փաստեր են նկատվում: Նախօրեին Իրաքին սահմանակից Շըրնաքում ժանդարմերիայի կողմից առգրավվել է 48 միավոր ինքնաձիգ և 2 ականանետ, որոնք մատակարարված են եղել Հյուսիսային Իրաքի ճամբարներից: Դրանք նախատեսված են եղել քրդական երիտասարդական «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» համար, որը հանդիսանում է ՔԲԿ-ի երիտասարդական ճյուղավորումներից մեկը: