11:06 , 5 նոյեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ` նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 29 UL 356 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի հեռուստաաշտարակի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10մ ապառաժ քարերի վրայով հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները` քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 3 ուղևորների, իսկ դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ