Թուրքիայի կառավարությունը կա՛մ զանգվածային ակցիաների դեմ պայքարող թանկարժեք տեխնիկաներ է ձեռք բերում, կա՛մ շքեղ պալատներ կառուցում


10:23 , 5 նոյեմբեր, 2014

Թուրքիայի նախագահական պալատի արժեքը բյուջեյի վրա նստել է 1.37 միլիարդ թուրքական լիրա ($ 615 մլն): Սա քննադատության է արժանացել ընդդիմության կողմից, քանի որ նախատեսված գումարից ծախսվել է մի քանի անգամ ավելի շատ գումար: Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկին ասել է, որ առայժմ շինարարության համար վճարվել է $ 432,7 մլն, իսկ $ 135 մլն  նախատեսվում է ծախսել 2015 թ:
Պալատը զբաղեցնում է 150,000 քառակուսի մետր տարածք, այն հագեցած է բարձր տեխնոլոգիական համակարգերով, որը հիմնականում ուղղված է գաղտնալսումը խոչընդոտելու համար, ունի 1000 սենյակներ և զգալիորեն ավելի մեծ է, քան Սպիտակ տան, Կրեմլի և Բուքինգհեմյան պալատները:
Ընդդիմությունը խիստ քննադատության է արժանացրել պալատի մասով ծախսերը՝ այն համարելով կործանարար Թուրքիայի տնտեսության համար: «Թուրքիայի կառավարությունը այժմ կա՛մ զանգվածային ակցիաների դեմ պայքարող թանկարժեք տեխնիկաներ (ջրցան մեքենաներ, էլեկտրոշոկ մահակներ և այլն) է ձեռք բերում, կա՛մ շքեղ պալատներ է կառուցում, իսկ երկրի բնակչությունը տառապում է աղքատության և հիվանդության մեջ»,- ասել են ընդդիմության ներկայացուցիչները: