Աշխարհում կրոնի ազատության վիճակը վատթարանում է. զեկույց


10:00 , 5 նոյեմբեր, 2014

filipino-christians

1in.am-ը գրում է.

Աշխարհում կրոնի ազատության մակարդակը վերջին ժամանակներս զգալիորեն նվազել է: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով նոր հետազոտությունը:

«Օգնություն կարիքավոր եկեղեցուն» կաթոլիկ կազմակերպության տվյալներով՝ 2012-ի հոկտեմբերից իրավիճակը վատթարացել է ավելի քան երկու երրորդով՝ 200 երկրներում, որտեղ իրականացվել է հետազոտությունը:

Համաձայն զեկույցի՝ ամենից շատ հետապնդվող կրոնական փոքրամասնություն են մնում քրիստոնյաները, իսկ մուսուլմանական երկրներն առաջատար են կրոնի ազատության իրավունքի խախտման ոլորտում: