«Հրապարակ». Հրազդանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մորմոն միսիոներների, ովքեր հաճոյանալու համար նույնիսկ բուրդ են չփխում


09:14 , 5 նոյեմբեր, 2014

«Հրազդանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մորմոն միսիոներների, ովքեր միանման տեսք ունեն՝ սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ, համեստ փողկապ, կրծքին՝ սև ցուցանակ: Քայլում են միշտ սլացիկ՝ մեջքին սովորաբար կրելով սև պայուսակներ:

Երիտասարդ են՝ մոտ 19–20 տարեկան, կոկիկ հագնված, զինվորական սանրվածքով, միշտ բարեկիրթ ժպտում են և երթուղայիններում իրենց տեղը զիջում: 

Զրուցակիցս Հրազդանի բարեգործական ճաշարանի շահառու է, ով նշում է, որ իրենց հաճախակի են այցելում մորմոնները, կանգնեցնում ճանապարհին, խոսեցնում ու համոզում, որ «կարիքի մեջ եք, մենք կարող ենք օգնել»: «Ասում են՝ ի՞նչ եք ցանկանում, ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել: