13:46 , 14 սեպտեմբեր, 2012
Խոսելով ու անդրադառնալով իրական փաստերին ու երևույթներին` ուզում եմ շեշտը դնել կոնկրետ մի հարցի վրա, որն այսօր համարում եմ պարտադիր...
Հարգելի՛ ծնողներ...
Խոսքս ուղղված է հատկապես Ձե՛զ.... Փորձե՛ք ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ պահել Ձեր երեխաներին` հատկապես <<ԱՂՋԻ՛Կ ԵՐԵԽԱՆԵՐ>>ին...
Մինչ դուք Ձեր հարևանների՛, բարեկամների՛ կամ ծանոթների՛ հետ` սուրճի սեղանի շուրջ, զրուցու՛մ կամ բամբասու՛մ էք մեկ ուրիրշի դստեր մասին` մի պահ կա՛նգ առեք, շրջվե՛ք դեպի Ձեր դստեր կողմը և նայե՛ք, թե ու՞մ հետ է շփվում նա, ո՞վ է իր ընկերուհին և ինչու՞ է Ձեր դուստրը գերադասում հաճախ գնալ ընկերուհու տուն` գիշերներն այնտեղ անցկացնելու համար.... Գոյություն ունի հատուկ տարիքային շրջան, երբ ընկերուհին ավելի հարազա՛տ, վստահելի՛ ու թա՛նկ է համարվում, քան հե՛նց ինքը` ծնո՛ղը , մա՛յրը.... Եթե դուք դա համարում էք նորմալ երևու՛յթ, ապա պիտի ասեմ, որ այսօր` մե՛ր օրերում, այդ երևույթը կրում է ավելի քան ԱՆՆՈՐՄԱ՛Լ ԲՆՈՒՅԹ.... Գուցե զարմանա՛ք և չհամաձայնե՛ք ինձ հետ շատերդ, բայց փաստը մնում է ՓԱ՛ՍՏ... Ա՛յն է , որ գուցե ձեր դուստրը փորձում է ձեզանից թաքցնել մի բա՛ն, որը հետագայում` Ձե՛ր իսկ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ շնորհիվ, այն կարող է դառնալ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ.... Ես այս մասին խոսում եմ զուտ ելնելով իրական դեպքերի՛ց և այն դեպքի՛ց, որը ուղղակի ինձ հանգիստ չէր տալիս ուղիղ երկու ամիս և ակամայից` իմ մարդկային տեսակը ինձ պարտադրե՛ց պարզապես չլինե՛լ ԱՆՏԱՐԲԵՐ և հնարավորին չափով, թեկուզ գոնե հոգեպես, խորհուրդներով աջակցե՛լ, նվիրվե՛լ ու օգնե՛լ մի հիասքանչ աղջկա, ով կարող եմ ասել, որ հենց իր ծնողի ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ հայտնվել էր իր հենց ամենամոտ ընկերուհիներից մեկի ԼԱՐԱԾ ԹԱԿԱՐԴՈՒՄ.... Այնպիսի թակարդում, որից առանց որևէ մեկի օգնության, դուրս գալ հնարավոր չէր....
Ինձ ՄԵԾ ՑԱ՛Վ էր պատճառում այն, որ Եվան (հասկանալի պատճառներով անունը փոփոխված) իրեն համարում էր խորտակվա՛ծ, կործանվա՛ծ մարդ և , որ կյանքը իր համար արդեն իսկ անհետաքրքի՛ր էր, գուցե և ավարտվա՛ծ.... Երբ նա ինձ ՖԲ-ում ընկերության հայտ ուղարկեց` Ես իրեն չմերժեցի՛, ընդունեցի՛, բայց երբեք չէի՛ մտածել, որ կարող էի բախվել նման երևույթի հետ... Նրա խոսքերում չկա՛ր ուրախության գոնե մեկ կաթիլ, չկա՛ր երբևէ երջանիկ լինելու հու՛յս ու հավա՛տ... Նրա ուղեղում միմիայն հետևյալ մտքերն էին` << Ես կործանված մա՛րդ եմ և ես ոչնչի չե՛մ հավատում... Անգամ իմ ապրե՛լն է անիմաստ >>....
Նման խոսքեր լսելը հաճելի չէ՛ և անգամ սարսափելի է` նամանավանդ 21-22 տարեկան աղջկա շուրթերից....
Ես չե՛մ անդրադառնա պատմությանը և դրա կարիքն էլ չկա՛, քանի-որ այն ինձ կրկնակի ցա՛վ է պատճառելու, սակայն կասեմ մի բան, որ Ես ուրախ եմ ու քառակի անգամ երջանիկ, որ Եվան լսեց իմ խորհուրդները և խոստացավ շարունակել ապրել այդ խորհուրդներով... Ա՛յն է, որ <<ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ ու ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿ ՃԻ՛ՇՏ ու ԿԱՐԵՎՈ՛Ր ԲԱՆԱԼԻՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՑՈՎ ԿԱՐՈՂ ԵՍ ՔՈ ԱՌՋԵՎ ԲԱՑԵԼ ՄԱՔՐՈՒԹՅԱ՛Ն, ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱ՛Ն, ՎՍՏԱՀՈՒԹՅԱ՛Ն ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ>>..... Ես անգամ չե՛մ էլ անդրադառնա իմ ապրումներին, բայց չե՛մ էլ կարողանում իմ ներսից վանել այդքան մեծ բացասական ճնշում ունեցող այն ուժը, որը ևս մեկ անգամ ինձ ստիպում է շեշտել`
Հարգելի՛ մայրեր.
Կենտրոնացե՛ք Ձեր դստեր դաստեարակության վրա և փորձե՛ք շահել նրանց վստահությունը, այնպե՛ս, որ նրանք դրսում չփնտրե՛ն մեր օրերում ԱՅԴՔԱՆ ԲԱՂՁԱԼԻ դարձած ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ .... Եղե՛ք ուշադիր.... Մինչ դուք ՄԱՍՏԱԿԻ՛ նման անընդհատ ծամծմում էք մեկ ուրիշի դստեր կյանքը, անձը` մի պահ սթափվե՛ք, հիշե՛ք, որ գուցե Ձե՛րն արդեն իսկ ԿՈՐԾԱՆՄԱ՛Ն ու ԽՈՐՏԱԿՄԱ՛Ն ԵԶՐԻՆ Է ԿԱՆԳՆԱԾ.... Այսօր ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԵՐԻՇԽՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒՆ և ամեն վայրկյան ու րոպե չէ՛, որ կգտնվեն ԲԱՐԻ ՄԱՐԴԻ՛Կ, ովքեր կփորձեն ԻՐԱԿԱՆ ԿՅԱ՛ՆՔ վերադարձնել Ձե՛ր դստերը, Ձե՛ր երեխային....
Սթափվե՛ք և ՁԵ՛Ր ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ Ձե՛ր երեխաների մեջ ՄԻ՛Ք ՍՊԱՆԵՔ ՇԻՏԱ՛Կ ու ԱՆԿԵ՛ՂԾ, ՄԱՔՈՒ՛Ր ու ԱՆՊԻ՛ՂԾ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ.....
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՀԱՆՑԱՆՔԻ ՏԵՍԱԿ Է ԵՎ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴ.... ՀԻՇԵՑԵ՛Ք...
Ուստի` եղե՛ք զգոն.......եղե՛ք աչալուրջ....