«Չորրորդ իշխանություն». Հայաստանն աշխարհի 10–րդ ամենաաղքատ երկիրն է. զեկույց


08:26 , 5 նոյեմբեր, 2014

 «Հայաստանն աղքատության մակարդակով աշխարհի 109 երկրների թվում աննախանձելի վիճակում է գտնվում: Ամերիկյան հայտնի հետագոտական «CATO» ընկերությունը հրապարակել է աղքատության մակարդակի վերարերյալ «The World Misery Index» զեկույցը, որտեղ Հայաստանն իր ցուցանիշներով 37.1 միավորով գտնվում է 10-րդ  հորիզոնականում. այսինքն՝ որքան աղքատ է երկիրը,այնքան բարձր հորիզոնականում է գտնվում:

 Հայաստանում աղքատության հիմնական պատճառը, ըստ միջազգային կազմակերպության գնահատականների, գործազրկությունն է: Նշենք, որ Հայաստանն այստեղ զիջում է տարածաշրջանի երկրներին. Վրաստանը 24-րդն է, Թուրքիան՝ 27-րդը, Ադրբեջանը՝ 38-րդը: Աղքատության ամենամեծ մակարդակը Սիրիայում է, իսկ ամենահարուստ երկիրը Շվեյցարիան է»,–գրում է թերթը։