04:20 , 5 նոյեմբեր, 2014
Շյաուլյայ քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է բլուր, որն ամբողջովին պատված է խաչերով, և չնայած 50 հազար խաչերի առկայությանը՝ դա ամենևին գերեզմանատեղի չէ: Կա լեգենդ, ըստ որի, եթե ուզում եք՝ կյանքում ձեզ ուղեկցի հաջողությունը, այդ բլրի վրա պետք է թողնեք խաչ:
Հավաստի տվյալներ, թե ինչպես և երբ է ստեղծվել այս տեղը, գոյություն չունի: Մեկ այլ լեգենդ փաստում է, որ այդտեղ ժամանակին եղել է վանք, որը որոշ ժամանակ անց ուղղակի գետնի տակն է անցել: Այդ բլրից ոչ շատ հեռու կար ոչ մեծ մի գյուղ, և բնակիչներից մեկի դուստրը մահացու հիվանդացել էր, բոլոր միջոցները փորձել էր հայրը, սակայն աղջիկը այդպես էլ չէր լավացել, չէին օգնել ոչ բուժակները, ոչ հեքիմները: Այդժամ հուսահատ հայրը խաչ դրեց բլրի վրա, մի քանի օր անց երեխան լավացավ: Այս մասին լուրը տարածվեց, մարդիկ կուրորեն սկսեցին հավատալ, որ վայրը բուժիչ ուժ ունի: Անհավանական արագությամբ բլուրը պատվեց խաչերով: