Վրաստանի վարչապետը հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության մասին


23:50 , 4 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռանալու մասին: Այս մասին հայտնում է Новости-Грузия գործակալությունը:

«Ես որոշում եմ կայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել Իրակլի Ալասանիային` կանխելու պաշտպանության նախարարության մասնավորեցումը և չխանգարելու հետաքննության աշխատանքին», - հայտարարել է Գարիբաշվիլին «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորների հետ հանդիպման ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ