Փարիզում երկու բեռնատար հայտնի բռենդների օծանելիք են գողացել


20:47 , 4 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Անհայտ անձիք այս գիշեր հարձակվել են Փարիզում գտնվող լոգիստիկայի կենտրոնի վրա և առևանգել հայտնի բրենդների օծանելիքներով բեռնված երկու բեռնատար, հայտնում է RTL ռադիոընկերությունը:

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ հանցագործներն իրենց հետ են տարել նաև կենտրոնի աշխատակիցներից մեկին, ում ավելի ուշ ազատ են արձակել:

Նախնական հաշվարկների համաձայն, հանցագործները գողացել են մի քանի 100 հազարի եվրոյի հասնող օծանելիք: