2014թ.-ին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է


18:59 , 4 նոյեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է․

ՀՀ տարածքում 2014թ.-ին 2013թ.-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է. «2014 թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2608 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 254 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 3710 քաղաքացի: 2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2326 պատահար, որոնց հետևանքով զոհվել էր 276, մարմնական վնասվածք ստացել՝ 3325 քաղաքացի»: