18:40 , 4 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը ենթարկվել է վիրահատության: Բժիշկները հեռացրել են նրա կույրաղիքի որդանման ելունը: Նադալը վիրահատվել է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: 2 օրից նա դուրս է գրվելու:
«Ամեն ինչ հիանալի անցավ: Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար»,- Facebook-ի իր էջում գրել է Նադալը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Նադալը բաց է թողել Փարիզի ու Լոնդոնի ամփոփիչ մրցաշարերը:
