Ո՛չ բյուջե կազմողն եմ ես և ո՛չ էլ ծախսողը


18:46 , 4 նոյեմբեր, 2014

Մեկ-մեկ ինքս ինձ վրա զարմանում եմ, և հիմա դրա հերթն է. նախկինում ավելի քան 6 տարի տնտեսական ուղղվածության լրագրողն (այսինքն՝ ես) այսօր որևէ ձևով չի անդրադառնում բյուջետային քննարկումներին, իսկ պետական բյուջեն հաջորդ տարվա երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է լինելու: Բայց զարմանքս երկար չտևեց՝ անդրադառնամ, որ ինչ... Ո՛չ բյուջե կազմողն եմ ես և ո՛չ էլ ծախսողը, ավելի ճիշտ՝ վատնողը. վերահսկիչ պալատի նախագահի ականջը կանչի՝ հիշո՞ւմ եք, մի ժամանակ խոսում էր բյուջետային ծախսերի մի հսկա ծավալի՝ 700 մլրդ դրամի, ռիսկային լինելու մասին...