Ինչպես ստեղծել երաժշտություն առանց երաժշտական գործիքների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


15:46 , 4 նոյեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Նվագախումբ կազմված տարբեր սերնդի նոթբուքերից, տպագրական մեքենայից, համակարգիչներից ու նույնիսկ հեռախոսների ստեղներից: Երաժշտական կատարումը ստեղծելու համար օգտագործվել են 12 տարբեր ստեղնաշարեր: Տեսահոլովակը թողարկվել է IBM ընկերության ստեղնաշարերի պատմությունը ներկայացնելու համար: Այն ստեղծել է տեխնոլոգիաների, գիտության և դիզայնի ոլորտում մասնագիտացած «The Verge» պարբերականը: Երաժշտական կոմպոզիցիան նկարահանելու համար պահանջվել է ընդամենը երկու միկրոֆոն և երկու տեսախցիկ: Մինչև համապատասխան ձայներ գտնելն ու ընտրելը, ստեղծվել է տարբեր ստեղներից եկող ձայների մեծ բազա:

Տեսանյութն՝ այստեղ