11:06 , 4 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար մեր երկրից լրացուցիչ ծախսեր չի պահանջվում. այսօր 2015թ. բյուջեի նախագծի քննարկմանն ի պատասխան «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի հարցի, թե կատարվե՞լ է հաշվարկ՝ որքան գումար է հարկավոր 2015թ. ԵՏՄ-ին անդամակցելու համար, ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Փոխնախարարը նշեց, թե այդուհանդերձ ընդհանուր առմամբ բյուջեի եկամտային մասում փոփոխությունները հիմա գնահատում են. «Գնահատում ենք դրամատնտեսական հետևանքները, բայց անհրաժեշտ է իրավական հիմք՝ այդ հաշվարկները հիմքում ունենալու համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ