Հունգարա-ադրբեջանական, բուլղարական և սիրիական իրադարձություններով հեշտ ու հանգիստ ապացուցեցինք, որ պետություն չենք


10:25 , 14 սեպտեմբեր, 2012

ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ՉԱՐՉԱՐԱՆՔԻ.
Կան բաներ, որոնք մերոնց այնքան է հեշտ է տրվում. հունգարա-ադրբեջանական, բուլղարական և սիրիական իրադարձություններով հեշտ ու հանգիստ ապացուցեցինք, որ պետություն չենք, ինչը բոլորովին էլ չէր պահանջվում ապացուցել- այլ ցույց տալ ճիշտ հակառակը։ Ափսոս, ժամանակ պարզապես չի մնում ինչ-որ բան ուղղելու, փոխելու, կրիտիկական իրավիճակն ամենաանպատեհ ժամանակաշրջանն է ինչ-որ բան փոխելու համար, թե չէ այս դառը կյանքից կառաջարկվի բերաններս քաղցրացնել Րաֆֆի-շաքարով , որն ընդհանրապես վնաս է առողջությանն ու ատամներին։