09:00 , 4 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ Կարգին Հասոյի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Կալիֆոռնիայում:
Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ տեսակցությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Կալիֆոռնիա 91504»։