«Հրապարակ». Որոշ գործիչներ ԵՏՄ-ին անդամակցության դեմ բողոքի ակցիաներ են նախաձեռնելու


08:38 , 4 նոյեմբեր, 2014

«Երեկ երևանյան սրճարաններից մեկում հավաքվել են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք գործիչներ, որոնք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը թույլ չտալու նպատակով:

Հավաքի մասնակիցները ձևավորել են նախաձեռնող խումբ՝ միջոցառումները համակարգելու համար:

Մեր տեղեկություններով, խմբում ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ»,-գրում է թերթը: