Ռոբոտ-մարմնավաճառներով հասարակաց տուն կբացվի


08:02 , 4 նոյեմբեր, 2014

 Replik.am-ը գրում է.

Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները,  Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում ծրագրում  են բացել աշխարհում առաջին հասարակաց տունը` ռոբոտ-մարմնավաճառներով:

Ըստ աղբյուրի` ռոբոտների կմախքը պատրաստված է գերամուր տիտանային համաձուլվածքից, մկաններն ու մաշկը` էլաստիկ սիլիկոնից, ինչը ռոբոտներին դարձնում է չտարբերվող սովորական աղջիկներից: Նշվում է նաև, որ ռոբոտները կարող են առանց հանգստանալու 24 ժամ աշխատել և  զրուցել այցելուի հետ: