07:03 , 4 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Այս տարի Google-ը ձեռք է բերել DeepMind սթարթափ ընկերությունը: Վերջրես ընկերության աշխատակիցները ներկայացրել են իրենց նոր մշակումը` համակարգչի նախատիպ, որը մարդու ուղեղի տեղեկությունը պահպանելու և կառավարելու հնարավորություն կունենա, գրում է RT-ն:
Neural Turing Machine կոչվող սարքավորումը իրենից նեյրոնների յուրօրինակ ցանց է ներկայացնում, որի կառույցը նման է մարդու ուղեղի կառույցին:
Գիտնականները սարքավորմանը սովորեցրել են տեսակավորել և պատճենել տվյալները: Նշվում է, սակայն, որ երբ սարքավորման խնդիրը բարդանում է, դրա, այսպես ասած, արտադրողականությունն անկում է ապրում: