06:57 , 4 նոյեմբեր, 2014
Operativ.am ը գրում է.
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության հնարավորությունները սպառված չեն՝ չնայած երկու երկրների միջև տարածայնություններին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջո էռնեստը: Գրում է РИА Новости-ն:
«Չնայած հարաբերությունների լարվածությանը և Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հանդեպ դիրքորոշման շուրջ տարածայնություններին, մենք կհամագործակցենք Ռուսաստանի հետ այլ հարցերում, որոնց շուրջ մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ»,-ասել է Ջո Էռնեստը: