«Ես միշտ սիրելու եմ քեզ...»


05:29 , 4 նոյեմբեր, 2014

   «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»- կնոջ՝ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի անժամանակ մահվան փաստին այսպես է արձագանքել նրա ամուսինը՝ ֆեսբուքյան իր էջում:
Այս գեղեիցկ բառերի մեջ ամեն բան ասված է՝ սեր, կարոտ, նվիրում:
Հասմիկի կյանքը ոչ մի կերպ հետ բերել հնարավոր չէ, սակայն այն սիրո ու նվիրումի, կարոտի ու ոգեկոչման աղբյուր կլինի շատերի համար:
Հասմիկի ամուսնու այս տողերը ինձ շատ հուզեցին, բայց նաև հուշեցին, որ բարին միշտ կհաղթի, քանի այսպիսի ՄԵԾ ՍԵՐ ու ՀԱՎԱՏԱՐՄՈւԹՅՈւՆ կա...