Մեկ օր ցնդել կարելի է, մեկ տարի ցնորամիտ լինելը հասկանալի է. բայց տասնամյակ բթացած մնալը ինքնասպանություն է


02:46 , 4 նոյեմբեր, 2014

 Այսօր ստիպուած եղայ մի բարեկամի. ում հետ նաեւ առաջին գծում լինելու առիթ եմ ունեցել. մի քանի խօսք ասել սպարապետ հասկացութեան վերաբերեալ։ Ու կարծում եմ. որ գոնէ գրագէտ մարդիկ պիտի մի փոքր ճիգ գործադրեն սթափուելու թմբիրից։ ժամանակն է հասկանալ. որ սպարապետի միակ առաքելութիւնը թագաւորին՝ նախագահին եւ նրա միջոցով. նրա միջնորդութեամբ ժողովրդին անմնացորդ ծառայելն է. եւ ոչ թէ հրապարակաւ միջամտելը քաղաքական գործընթացներին. ազդարարելը. որ իր համար ժողովրդի 100%-ի ձայնն էլ ոչինչ չի նշանակում եւ օրուայ ՆԱԽԱԳԱԻ ԹԻՄՈՒՄ լինելով. նրա տուած լծակներն օգտագործելով՝ նրա իշխանութիւնը խլելը։ Մէկ օր ցնդել կարելի է. մէկ տարի ցնորամիտ լինելն՝ հասկանալի. բայց տասնամեակ բթացած մնալը ինքնասպանութիւն է։ Ապօրինի նախագահը թքած ունենալով ժողովրդի վրա իր հրաժարականի ելոյթում իր վրայ եղած ճնշումը ընդամենը յայտնի ուժերի ճնշում կոչեց. ու մինչեւ վերջ չբացեց այդ խօսքերի իմաստը։ Դա ինքն է։ Իսկ մե՞նք։