Չամիչը լավագույնն է ուժերը վերականգնելու համար


00:35 , 4 նոյեմբեր, 2014

Չամիչը լավագույն էներգետիկ կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Կալիֆոռնիայի համալսարանում անցկացված փորձը ցույց է տվել, որ պրոֆեսիոնալ վազորդների ֆիզիկական պատրաստվածությանը լավագույնս նպաստում է չամիչով եւ ջրով դիետան մրցուղի դուրս գալուց մեկ օր առաջ:

Մասնագետները խորհուրդ են տալիս լիցքավորվել հենց չամիչի օգնությամբ, որը կալիումի, երկաթի, հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է: