Միրանդա Քերրը Victoria`s Secrets կանացի ներքնազգեստի ապրանքանիշի լավագույն մոդելներից է, ով առանձնանում է իր յուրօրինակ ոճով: Ներկայացնում ենք Միրանդա Քերրի գեղեցկության կանոնները:
- Առաջին կանոն. պետք է ընտրել այնպիսի հագուստ, որը կընդգծի ձեր մարմնի բարեմասնությունները: Եթե մարմնի գեղեցիկ հատված ունեք, ապա Միրանդան խորհուրդ է տալիս ընդգծել այն:
- Երկրորդ կանոն. Բծավոր հագուստը կարելի է համադրել միատոն հագուստի հետ, բաց գույնի հագուստը՝ մուգ հագուստի հետ: Մի խոսքով, կարողացեք գեղեցիկ համադրություն կատարել, օրինակ՝ մինի կիսաշրջազգեստը՝ բոլորովին փակ վերնաշապիկով:
