ԽՍՀՄ դժոխք, որի հետևանքները դեռ կրելու են սերունդները


00:15 , 4 նոյեմբեր, 2014

Այս փաստերը բերվում են նրա համար, որ համացանցում մոլորյալների, էլ չասեմ ստրուկների կողմից բերված փաստերին անտեղյակները կարողանան պատասխանել: Իսկ նրանք, ովքեր ընդդիմանում են սրանց, հիշեք, որ նախ սրանցից մի քանիսին անդրադառնալը կամ մի քանի ենթակետերը հերքելը չի նշանակում՝ դուք իրավացի եք: Մի կարևոր բան էլ քսանամյա անկախ, թեկուզ ոչ փայլուն, պետության պարագայում խոսել հրեշավոր ԽՍՀՄ-ի ու դրա վերադարձի մասին նման է ձեր ընտանիքի անհաջողություններից հետո որոշել ձեր մամայի համար նոր պապա բերել: 
1. ԽՍՀՄ-ը ստեղծվել է մարդկության պատմության մեջ ամենամեծ արյան գնով, դեռ մինչ այդ ոչ մի երկիր չի ստեղծվել այդքան սեփական ժողովրդի սպանելով: Ոչ մի հեղափոխութուն չի կարող արդարացնել ավելի քան 16 միլիոն մարդկանց արյան գինը:
2. Լենինն ընդամենը վրեժ էր լուծում եղբոր համար և ինքը ներդրված էր գերմանական հետախուզության կողմից: Եվ անկախ դրանից՝ սեփական պետության պարտության գնով իշխանափոխությունը բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մոտ համարվում է ռազմական հանցագործություն և դավաճանություն: 
3. Հեղափոխությունն իրականացվեց, որպեսզի գերմանական բանակը 1917թ. կարողանա մեկ ճակատով կռվել ու հաղթել: Դա գերմանական լավ մշակված ծրագիր էր: Եթե այն ապացուցված չէ փաստաթղթերով, դեռ չի նշանակում՝ դա սուտ է, քանի որ կան բազում պատճառահետևանքային կապեր:
4. Բոլշևիկներն իրենց իշխանության պահպանման համար ամեն ինչ ծախեցին, գերմանական բանակին զիջեցին արևելյան բոլոր մարզերը, կնքեցին ստորացուցիչ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: Ի դեպ բոլոր այդ կորուստները հետ բերելու հնարավորություն եղավ միայն ԱՄՆ բանակի շնորհիվ ԱՆՏԱՆՏ-ին բերած հաղթանակով:
5. ԽՍՀՄ-ի դավանած հիմնական գաղափարները աբսուրդ են, հավասարություն երբեք չի կարող լինել բնության մեջ: Ամեն մի մարդ իր օրինակով գիտի, որ անգամ ինքը իր ցանկացած գործում հավասար չի նայում բոլոր իրավիճակներին: Դա ընդամենը ծույլերին աշխատասերների հաշվին կերակրելու տարբերակ էր: Դեռ երկու դար առաջ գիտնականները փորձեցին հավասարություն մտցնել, որոշ կենդանիների կենսակերպում, և ամբողջ սերունդը մահացավ: 
6. Բոլշևիկներն են հանձնել Արևմտյան Հայաստանը հանուն իրենց իշխանության պահպանման: Այն տեսակետը, որ դաշնակների սխալների համար են դա արել, աբսուրդ է մի քանի պատճառով: Առաջինն այն է, որ այդ տարածքները նրանք եթե տեսնում էին հետագա իրենց` կարմիրների կազմում, ապա ինչու տվեցին, չէ՞ որ ավելի հեշտ է չհանձնել, քան հետո մտածել այն հետ բերելու մասին: Երկրորդն այն է, որ բա դաշնակները վաղուց արդեն չկային, ապա ինչու Արցախն ու Նախիջևանը տվեցին թուրքերին: Ի դեպ, ինչու՞ սպանվեցին Մյասնիկյանն ու Խանջյանը, միայն այս դավաճանությունների քողարկման համա՞ր: Իսկ Բակունցն ու Չարենցը սպանվեցին միայն այն բանի համար, որ մասնակցել էին հակաթուրքական վրիժառություններին և համարձակվել էին այլախոհ լինել: Իսկ նրանք միայնակ չէին: Սա ամենամեծ հեքիաթներից է, որ մեզ կերակրում են մինչև օրս:
7. Իրականում բոլշիկները տարածքները դիտմամբ բաժանում էին ու կոնֆլիկտների լրացուցիչ առիթներ ստեղծում որպեսզի հետո հեշտությամբ կառավարեին: Ասօր էլ Ուկրաինան ոչ այլ ինչ է, քան նույն քալերի արդյունք, դեռ շատ արյուն է թափվելու մինչև ամեն ինչ իր տեղն ընկնի, իսկ այդ ամենը արել է ԽՍՀՄ-ը: ԽՍՀՄ-ը ստեղծել է աբսուրդ արհեսական պետություններ` Ադրբեջան, Ղազախստան, Ուկրաինա և այլն, որոնք ստեղծվել են ազգերի տառապանքների ու արյան վրա, և դեռ երկար է արյուն հեղվելու մինչև այդ պատմական հրեշագործություններն իրենց տեղն ընկնեն: Հատկապես սա հիշեք, ստրուկներ:
8. ԽՍՀՄ-ը ավելի շուտ է ստեղծել համակենտրանցան ճամբարներ քան Գերմանիան, որը սեփական ժողովրդին չէր աքսորում ու տանջում, իսկ Ստալինը աքսորել է ու կոտորել սեփական ժողովրդին: Այն տեսակետը, որ նա այդպես նոր հասարակություն էր ստեղծում հանցավոր միտք է: Դեռ պատութան մեջ ոչ մեկ չի կարողացել միայն սպանելով նոր տեսակի մարդ ու հասարակութուն ստեղծել: Դա գրեթե չէր հաջողվում անգամ հին աշխարհում որ ժամանակի մեթոդն էլ հանդիսանում է: Իսկ այդ հասարակութան շեղված արժեհամակարգը միանգամից ջրի երես ելավ ԽՍՀՄ-ից հետո, որը մենք տեսնում ենք ասօր և դեռ ցավոք այդ ախտը մեզանից արագ չի մաքրվելու: Այդ համակարգի դրսևորումներն են ինչպես մորթապաշտ չինովնիկները այնպես էլ ԽՍՀՄ-ի նոստալգիա ունեցող մոլորյալնեը: Սա առհասարակ սոցիալոգիական ու հոգեբանական մի բարդ երևույթ է որի մաքրման համար ժամանակ է հարկավոր: Ներկակումս ամեն ինչի համար մեղադրում են ԱՄՆ-ին, իհարկե նրանք մեղավոր են և հրահրել են շատ բաներ, բայց դրանով մերժվում է սխալի հիմնաքարը: Եվ այս պսևդո գաղափարների համար դեռ երկար են սերունդները տանջվելու:
9. ԽՍՀՄ-ը աշխարհում առաջին երկիրն էր, որը քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ: Կրոնշդատի ըմբոստության ժամանակ և հետո էլ: Նման բան չկա համաշխարհային պատմության մեջ:
10. ԵՀՊ-ը դա մի առանձին միֆերի համակարգ է, որի մասին ավելի լավ է նշենք հղումներով: Սակայն այդ պատերազմը հաղթել է խորհրդային զինվորը այդ թվում նաև հայերը, որոնք վճարեցին չափազանց մեծ գին: 
11. ԽՍՀՄ-ում երբեք հավասարություն չի եղել ժողովրդի համար ինչպես մեզ խաբում են այսօր ու այսօրվա շատ անարդարություններ հենց ԽՍՀՄ-ից են եկել: Որքան էլ անհավատալի է անգամ երեսունական թվականներին ղեկավարնեն ու ժողովուրդը անհավասար են ապրել, իսկ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին դրա մասին խոսելը առհասարակ աբսուրդ է: Մարդիկ տարիներով սպասում էին սովորական հեռուստացույցի հերթի, իսկ մի անգամ նույնիսկ սոցլագերի երկրներ գնալուց հետո խորհրդային քաղաքացիները չէին ուզում այլևս վերադառնալ: ԽՍՀՄ-ում նույնիսկ հասարակ կենցաղային ապրանքներ չկային, քաղաքացիները ուղղակի երազում էին դրսի ապրանքների մասին: Դա լավագույն երևում է անգամ խորհրդային ֆիլմերում, Ադամանդե Ձեռքը ֆիլմում մի դրվագ կա այդ մասին, իսկ այդ մարդիկ հաստատ ամերիկյան գավազդներ չէին նայում հեռուստացույցով, բայց լավ գիտեին թե որն ինչ է: Այն պնդումները թե դա համընդհանուր զրկանքներ էր, քանի որ երկիրը պատերազմի մեջ էր աշխարահի հետ, թատրոն են ուղղակի քանի որ ղեկավար կազմը ապրում էր շքեղության մեջ և ստեղծել էր թաքուն պալատներ ու դղյակներ: Բոլորը թաքուն պահում էին եվրապական մեքենաներ կամ, կահ կարասի: Ստալինի տղան ինչպես էր սպորտային մեքենաներ հավաքում, ինչպես էր նա քսանհինգ տարեկանում դիվիզիայի հրամանատար դարձել: Իսկ դա մեր մոլորյալները բացատրում են հանուն նոր տեսակի մարդ ստեղծելով, այո հանուն նոր տեսակի մարդկանց կուսակցական նոմեմկլատուրան վայելում էր մնացածի արյունը: 
12. ԽՍՀՄ-ը զարգացած երկիր չի եղել ինչպես մեզ խաբում են անգամ ասօր էլ, տիեզերք առաջինը թռել են այն բանի պատճառով որ Կորոլյովը իսկական հանճար էր և խաբելով Խրուշչյովին մարտական հրթիռների պատրվակով տիեզերական նախագիծ էր զարգացնում, իսկ ԱՄՆ-ում դրա նկատմամբ հետաքրքրություն չկար: Հենց ԱՄՆ-ում հասկացան դա ինչ է շատ արագ վազանց կատարեցին ԽՍՀՄ-ից: Իսկ հոկտմբերի վերջին ԱՄՆ-ում վթարված ամերիկյան Անթարես հրթիռի վրա կիրառվող խորհրդային շարժիչները ոչ թե տեխնիկական կատարելություն են, որից ԱՄՆ-ում չկա, ուղղակի էժան են:
13. Խորհրդային բոլոր բացառիկ սարքերն ու մեքենաները կամ գողացած բերված էին արևմուտքից, կամ գնված են նախագծերով, կամ ուղղակի արտատպել են որքան հնարավոր է: Դա վերաբերվում է նաև խորհրդային զենքերին: Օրինակ Կալաշնիկովի ավտոմատը լիարժեք գերմանական է: Դա վերաբերվում է նաև ատոմային զենքին, ի դեպ այն առաջինը չստեղծելը հենց ապացույցն է այն բանի որ ԽՍՀՄ-ը զիջում էր արևմուտքին: 
14. ԽՍՀՄ-ը իր ողջ գիտաարտադրական թռիչքով ընդամենը աշխարհում չորրորդ տեղում էր, այն երազելի երշիկային ժամանակներում անգամ, երբ մարդիկ այսօր հիշում են ու գլխի փոխարեն ստամոքսով մտածում, եղել են չորրորդ տեղում և հետ մնացել ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից և լավագույն դեպքում, դժվարությամբ հավասարվել Ֆրանսիային ու Անգլիային: Նույն այդ բոլոր երկրներից ամենաշատ մարդկային և նյութական ռեսուրսների պայմաններում, ինչը ենթադրում է նաև որ տնտեսավարման լավագույն տարբերակը սոցիալիստական մոդելը չէ: 
15. Եթե սոցիալիզմը այդքան բարիք էր բերում ապա ինչու ամենամեծ ռեսուրսներով երկիրը չկարողացավ առաջին տեղը դուրս գալ, իսկ այդ նույն Չինաստանը որը այսօր մեծ զարգացում ունի ի վերջո հետ է նահանջում կոմունիզմից: ^^^^^^??? Այստեղ չեն անցնում այն հեքիաթները որ ԽՍՀՄ-ը պատերազմում մեծ կորուստներ էր կրել և շարունակում էր սպառազինվել: Քանզի թվարկված երկրներից միայն ԱՄՆ-ն էր որ չէր կրել ԽՍՀՄ-ից ավելի մեծ կորուստներ, բնակչության ընդհանուր թվերի հետ համեմատ: Գերմանիան և Ճապոնիան ավելի մեծ կորուստներ էին կրել: Իսկ նրանք ևս սառը պատերազմի մեջ էին ու զինվում էին և գրեթե անռեսուրս վիճակում ավելի լավ երկիր էին քան ԽՍՀՄ-ը: Կրկնում եմ ԽՍՀՄ-ը ուներ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները և իր ընդհանուր բնակչությունից ավելի քիչ տոկոս էր կորցրել քան Գերմանիան ու Ճապոնիան: Իսկ արտաքին շուկաների գրավման տեսանկյունից ԽՍՀՄ-ը պատերազմից տաս-քսան տարի հետո ԱՄՆ-ին գերազանցում էր: 
16. Սուտ է որ խորհրդային կարգերի շնորհիվ է Հայաստանում բնակչությունը գերզարգացել, քանի որ այդ թվերին ողջ աշխարհը զարգացել է, և երկրներ կան որոնք ավելի մեծ տեմպերով: Օրինակ նույն ժամանակ Հունաստանը Հայաստանից աճել է 1.2 անգամ ավելի շատ, Ճապոնիան 2 անգամ ավելի շատ, Բրազիալիան 2.1 անգամ և այլն: Հնդկաստանը, Կանադան և այլն:
17. Սուտ է նաև այն տեսակետը, որ ԽՍՀՄ-ի շնորհիվ է մեր երկիրը դառել ինտելեկտուալ: Դեռ Ցարական ժամանակներում համալսարանների գիտական շրջանակների մոտ 11 տոկոսը կազմում էին հայերը, այն ժամանակ երբ ողջ ցարական ռուսիայի բնակչության միայն 1,5-2 տոկոսն էին հայերը: ԽՍՀՄ-ի ժամանակ այդ տոկոսը մեծ աճ չի ունեցել: Մենք միշտ էլ ապահովել ենք մեծ գիտնականներ, հատկապես ռազմական արդյունաբերության մեջ, սակայն դրան համապատասխան արդունաբերություն չենք ունեցել: Չնայած այդքան գովքին Հայաստանում այդպես էլ պատրաստի պրոդուկտ չեղավ, քանի որ դա հստակ որոշված էր: Միշտ էլ ԽՍՀՄ-ի ժամանակ հայերը անտեսված են եղել: Օրինակ պատերազմի ժամանակ այդպես էլ ոչ մի հայ մարշալ չդարձավ, իսկ Բաղրամյանը ճակատի հրամանատարներից վերջինն է ստացել մարշակի կոչում, եռակի աշխատանքային հերոսների հավակնորդները հայերից եղել են չորսը, բայց ստացել է միայն մեկը, այն էլ նրա հայ լինելը չգիտեին: Կեղծ է նաև այն իբր իրողությունը որ Հայաստանում ԽՍՀՄ-ի շնորհիվ է գիտությունների ակադեմիա կառուցվել ու լեզվի ռեֆորմ կատարվել: Սա նույնն է, որ ասենք թե ծնված երեխաները մեծացան, եթե չլիներ սովետը ապա ծնված երեխաները կմնային նույն չափերի մեջ: Ի զարմանս մեզ գիտությունների ակադեմիա է ստեղծվել բոլոր հանրապետություններում, այդ թվում նաև Ադրբեջանում որքան էլ տարօրինակ է, դա հարկավոր էր ԽՍՀՄ-ի զարգացման համար, բայց հենց նույն ակադեմիայում է հաստատվել հայերի եկվորության տեսակետը և այլն: Հայերը ապահովում էին ԽՍՀՄ-ի արևելագիտությունը հատկապես, տարօրինակ չէ, որ ակադեմիայի բացումից հետո երկար ժամանակ այլ ինստիտուտներ չկային: Իսկ լեզվի ռեֆորմը բնականոն բան էր, դա գիտական շրջանակներում քննարկվում էր դեռ վաղուց: 
18. Սին է նաև համաընդհանուր կրթության հարցը: Ասվում է, որ հայերը ԽՍՀՄ-ի շնորհիվ լավ կրթություն էին ստանում: Նախ ողջ աշխարհում համալսարաններ և ինստիտուտներ են բացվել հատկապես հիսունական-վացունական թվականներին, դա ԽՍՀՄ-ի հետ կապ չունի: Լիներ կապիտալիստական թե կամունիստական հատկապես մեր կրթության ծարավ ազգը կրթվում էր միշտ: Օրինակ ցարական ժամանակ անգամ հայ բարեգործներն ու օլիգարխները հիմնական գումարները հատկացնում էին ուսանողներին: Անգամ օսմանյան Թուրքիայում հայերը ավելի շատ էին դպրոցներ ու կրթական կառույցներ բացում, իսկ ցարական ռուսաստանում ավելի լավ հնարավորություններ ունեին: Չմոռանանք նաև որ սոված ու բոբիկ Հայաստանի առաջին հանրապետությունը համալսարան բացեց: Խորհրդային կրթությունը միայն օգտակար էր ներքին կյանքի համար, դրսում այն բոլորովին անպիտան էր ինչը զգում էին հազարավոր մարդիկ որոնք հետո գնում էին դուրս: Դա երևաց նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, մարդկանց զգալի մասը անիմաստ մասնագիտությունների էր տիարպետում և այդպես էլ չկարողացավ ինտեգրվել ազատ մրցավազքի կյանքին: Հետո այդ կրթությունը հիմնականում ձևական էր ու համալսարանները կոռումպացված էին, դրանք այդպիսին չէին միայն մի քսան-քսանհինգ տարի: 
19. Հայերի նկատմամբ խտրականությունը բացառիկ իրողություն էր ԽՍՀՄ-ում: Միայն Հայաստանում չի գործել ռազմական ինստիտուտ, երբ խորհրդայնացման տարիներին միայն Հայաստանում կար նման կառույց, իսկ հայրենական պատերազմի ժամանակ միայն հայկական դիվիզիաներն էին որ արդարացրեցին իրենց: Աֆղանական պատերազի ժամանակ ոչ մի հայի հերոսի կոչում չեն տվել, իսկ արժանի հավակնորդները տասնյակներ էին: Որոշ ակադեմիաներում արգելված էր հայ ընդունելը: Երկու հայ թեկնածուներից ոչ մեկին տիեզերք չթողեցին թռնել: Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսների հավակնորդներից ամենաքիչը հայեր էին ընտրում: Չնայած որ արևելագիտությունը զուտ հայկական էր: Խորհրդային ողջ հետախուզությունը հայկական էր: Ամենաբարձր բերքատվություն անջրովի հողերից ստացվում էր միայն Հայաստանից, բայց սոց հերոսներ ամենաքիչը Հայաստանից էին ստանում:
20. ԽՍՀՄ-ի տարիներին ուղղակի սպանվել է ազգային մտավորականությունը, ոչ մի ազգային գործիչ չէր կարող ապրել եթե չէր ստրկանում կամ գոնե ձևացնում այդպես: Սպանվել են հարյուրավոր գրողներ, երգիչներ, նկարիչներ և այլն: Ընդհանուր մոտ յոթ հազար հոգի: Ողջ առաքելական եկեղեցին քանդվեց, սպանեցին կաթողիկոսներին ու շատ հոգևորականների, նորերի ընտրությունը, ընդունելութունը արգելված էր: Եթե որևէ մեկին ավելի մանրակրկիթ փաստեր են հարկավոր բավական է նայել պետհամալսարանի ռեկտորների և լուսավորության նախարարության աշխատակիցների ցուցակը և այս տեսագրությունը
21. Հայաստան էին բերվում խորհրդային տարածքի ամենաականավոր հայերը, որպեսզի Հայաստանի բնակչությունը կրկին չդիմեր ըմբոստության քանի, որ նման դեպքեր եղել էին: Չնայած նրան, որ որոշ հայերի տեղ էին տալիս, դա արվում էր հավասարության իլյուզիա ստեղծելու համար, որպեսզի ժողովուրդը չկատաղեր, բայց միևնույն ժամանակ թույլ չէին տալիս, որ մեկ հոգուց ավելի մարդ լինի միութենական մակարդակի ճանաչված ու ընդունված: Եթե այդպիսիք լինում էին կամ տարվում էին Մոսկվա ձուլման, կամ վտարվում էին կամ մնում էին ստվերում` Մինաս, Ջիգարխանյան, Տարիվերդիև, Առնո: 
22. Ամեն կերպ կեղծվեց հայոց պատմությունը, որի հետևանքները այս դեգրադացիան է, որ այսօր ունենք: Հայերին դարձրին եկվոր, քոչվորներ, Արարատյան թագավորությունը դարձրին Ուրարտու, ողջ ժառանգությունը ցրեցին թաթարների, թուրքերի ու վրացիների վրա: Բավական է ասել որ կեղծ ուրարտական թագավորության թանգարաններ կային վրաստանում և ադրբեջանում: Ողջ Հայոց պատմությունից հանեցին բոլոր հաղթանակները, ջնջեցին արքայատոհմեր ու իշխանական տներ: Օրինակ ոչինչ հայտնի չէր հայկազունիների, արծրունիների մասին և այլն: Մինչև օրս սերմանել են որ մենք առանց իրենց գոյատևել չենք կարող ու չկա կյանք առանց ռուսի և լիարժեք անկախ ապրել հնարավոր չէ: Իսկ այսօրվա Ռուսաստանը սա է`
23. Այս ամենը բոլորովին արևմտյան գովք չէ, և ասենք որ ԱՄՆ ու Եվրոպա կոչվածները այս ամենից քիչ են տարբերվում գոնե մեզ համար ու նրանց գիրկը նետվելը նույնքան ապազգային քայլ է: Մենք տեղ չունենք աղավաղված արժեհամակարգերում, համասեռամոլության և ապաքրիստոնեական միջավայրերում: Հարկավոր է մտածել սեփական երկրի ու ժողովրդի ազատության մասին: 
24. ԽՍՀՄ-ը մեր ազգին և խորհրդային մյուս ժողովուրդներին տվել է մի քանի այնպիսի թերություններ, որոնք պատճառով դեռ երկար այդ ազգերն ու պետությունները, չեն կարող մեջքները շտկել: Այսօր մենք բոլորս արևմտյան դավաճաններին մեղադրում ենք, որ նրանք մեր արժեքային համակարգը ջարդելով մեզ անասուններ են սարքել: Նրանք սակայն ոչինչ անել չէին կարող եթե խորհրդային հասարակությունը արդեն տարված ու ընդունած չլիներ գողական ենթամշակույթը և ռաբիս մշակույթը, որոնք իրենց հերթին խորհրդային մարդկանց դարձրել էին մտածելակերպով, կրթությամբ ու արժեհամակարգով միջիններ: Գողականները ամենաճիշտն էին ու օրենքից վեր էին: Քանի որ խորհրդային պետական համակարգին հենց նման միջիններ էլ հարկավոր էին, լավ մասնագետներ իրենց ոլորտում, սակայն հիմնականում կամազուրկ ստրուկներ, ինչն էլ մենք տեսնում ենք կամ ուղղակի կամ նրանց զավակների տեսքով: Արևմտյան տեխնոլոգները ուղղակի օգտվեցին այդ ամենից և ավելի խորացնելով նաև իջեցրեցին այդ միջինը սանդղակը: Այս ամենին ընդիմացողներ հիշեք դուք հենց դրա զահն եք: Իսկ հիմա որ ավելի ակտիվացել եք, դա ծրագիր է Մոսկվայից, ծանոթացեք նաև այ սրա հետ
Հարգելի երիտասարդ եթե դու հիմա դեռ 18-35 տարեկան ես կամ մոտավորապես այդքան ու այս ամենը չես ընդունում, իմացի որ հենց այս ամենի զոհն ես ու զոմբիացած: Եթե մի քանի փոքրիկ բաներ ես հերքում սրանցից, դա չի նշանակում որ դու իրավացի ես: Բնության մեջ ամեն մի կենդանի անկախություն է սիրում ու ազատություն, եթե դու դա չես հասկանում կամ համարում ես անհնար ապա դու արդեն մեռած ես ու ստրուկ: Մարդն ազատ ոգով է միայն ազատ: Իսկ եթե քո հիմնական համեմատությունը մեր ներկայիս դեռ լիովին չկայացած հանրապետությունն է, ապա դա առնվազն հիմարություն է: Եթե մենք այսօր չենք կարողանում լավ երկիր կառուցել դա չի նշանակում որ ԽՍՀՄ-ը լավ երկիր էր, կամ մեր պատմության ամենահաջող պետության մոդելը: Ի դեպ ներկայիս անհաջող երկիրը ևս անուղղակի ԽՍՀՄ-ի հետևանքն է, քանի որ բոլոր սխալ որոշումները այս կամ այն կերպ մենք կայացրել ենք այդ համակարգի ազդեցության տակ: Մենք ներկայումս ստրկական ենք դեռ քանի որ դեռ ԽՍՀՄ-ում ենք, մտովի: 
Արման Սահակյան