Բուլղարիայում կինն ինքնահրկիզվել է նախագահական նստավայրի մոտ


00:01 , 4 նոյեմբեր, 2014

0943da2994720428525f6f21383ad566f1883928--(1)1in.am-ը գրում է.

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կինն ինքնահրկիզվել է նախագահական նստավայրի մոտ: Այս մասին հաղորդում է The Sofia Clobe-ը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15:45-ին: Կինն ավտոմեքենան կայանել է նախագահական նստավայրի հետևում գտնվող շատրվանների մոտ, որից հետո իր վրա է լցրել այրող հեղուկը և հրդեհել իրեն:

Նախագահի պահակախմբի ծառայության, ոստիկանության ներկայացուցիչները և անցորդները անմիջապես փորձել են օգնել կնոջը:

Միջադեպից հետո տուժածը ծանր այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: