23:45 , 3 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Դոնբասում, որտեղ գտնվում է ուկրաինական հանքահորերի մոտ 80 տոկոսը, ուժային գործողությունների հետևանքով երկիրը 12 մլն տոննա քարածուխ է կորցրել: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Յուրի Զյուկովին:
«Վերջին ամիսների ընթացքում ռազմական գործողությունների պատճառով մենք մոտ 12 մլն տոննա քարածուխ ենք կորցրել: Պետական ձեռնարկություններն արդյունահանել են 16 մլն տոննա, և նրանց մոտ կորուստները կազմել են 3.7 մլն տոննա»,- ասել է Զյուկովը:
Նրա խոսքերով` 2014-ի 10 ամիսների ընթացքում ածխի արդյունահանումը նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 17 տոկոսով` 68.6 մլն տոննայից հասնելով 57 մլն տոննայի: