Լավագույն ինտերնետը Հայաստանո՞ւմ, թե՞ տեխնիկական խնդիրների կոլեկցիա


23:37 , 3 նոյեմբեր, 2014

Արդեն որերորդ անգամ Յուքոմ ընկերությունը հիասթափեցնում է իր հաճախորդներին: Այսօր արդեն մոտ 1 ժամ ողջ Հայաստանը մնացել էր առանց ինտերնետ: Այո-այո, ողջ Հայաստանը, քանզի Յուքոմն այլևս առաջատարն է Հայաստանում: Բայց մի՞թե առաջատարը իրավունք ունի նման կերպ վարվել իր այցելուների հետ:

Պարզապես հետաքրքիր փաստ արձանագրեմ: Երկու օր առաջ գիշերը 00.00-01.00-ի սահմաններում և երեկ նույն ժամին ինտերնետի անջատումներ եղան: Դա այն դեպքում, երբ ողջ աշխարհն աշխատում է Ինտերնետի միջոցով, գործարքներ են կնքվում, կայքեր են աշխատում և այլն.... Ինչևէ, այսօր էլ նույն պատմությունը կրկնվեց: Իսկ պատասխանը նույնն է.
-Հարգելի բաժանորդ, շնորհակալություն ենք հայտնում զանգի համար, մենք ունենք տեխնիկական խնդիրներ, որոնք մեր աշխատակիցները շտկում են ....

Վերջապես գոնե ինտերնետը նորմալ պահեք...