Դատարկագլուխ երգչուհիները պատգամավոր են դառնում այլ նպատակներով. Եվա Ռիվաս


21:21 , 3 նոյեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Դատարկագլուխ երգչուհիները պատգամավոր են դառնում այլ նպատակներով. Եվա Ռիվաս
«Արմքոմեդի» հումորային հաղորդման «Անհարմար բազմոց» էջի հյուրը երգչուհի, «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Եվա Ռիվասն էր:
Հարցին. «Մեզ մոտ՝ Հայաստանում, նախադեպ կա, որ երգչուհին պատգամավոր է դարձել, իսկ դուք չե՞ք մտածում ինչ-որ փուլում քաղաքականությամբ զբաղվելու մասին», Ռիվասը պատասխանեց.  «Ես կարծում եմ, որ դա հիմարություն է: Մեզ մոտ՝ Ռուսաստանում, դա շատ նորաձև է, հատկապես, երբ դատարկագլուխ շիկահերներն են պատգամավոր դառնում: Եթե ես որևէ հարցում կոմպետենտ չեմ, ես այնտեղ չեմ գնում, ինչի՞ համար: Նրանք կոմպետենտ չեն քաղաքականությունում, այնտեղ են գնում բացառապես այլ նպատակներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ